Ազնավուրի որդին ու հարսը Գյումրիում էին. նրանք մտադիր են տեղափոխվել Հայաստան (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Ազնավուրի որդին ու հարսը Գյումրիում էին. նրանք մտադիր են տեղափոխվել Հայաստան

Ազնավուրի կրտսեր որդին դեկտեմբերի 7-ին ևս Գյումրիում էր կնոջ՝ հայուհի Քրիստինայի հետ միասին: Շարունակելով հոր գործը, այս տարի ևս Ազնավուր հիմնադրամի կողմից, Նիկոլա Ազնավուրի նախաձեռնությամբ գյումրեցի 8 անօթևան ընտանիքներ բնակարան էին ստացել: Թեև նոր բնակարանների տերերը վաղուց արդեն տեղափոխվել էին իրենց նոր տներ, սակայն միայն այսօր են իմացել, թե ով է իրենց բնակարան նվիրել:

Նիկոլան ու Քրիստինան եղել են բոլորի բնակարաններում, ծանոթացել բոլորի հետ, շրջել քաղաքում, մասնակցել օրվա միջոցառումներին, մոմ վառել Գյումրու եկեղեցում:

Նոր-նոր հայերեն սովորող Նիկոլան խոստովանում է՝ իրեն այստեղ տանն է զգում և մտադիր է տեղափոխվել Հայաստան: Քրիստինան վարժ խոսում է հայերեն, վերջինս Ազնավուր հիմնադրամի գործադիր տնօրենն է, շարունակում են շանսոնյեի գործը ամուսնու հետ միասին, 4 զավակ ունեն: Վերջնական որոշել են՝ իրենց 4 զավակները ապրելու և մեծանալու են Հայաստանում, կգան ու կհաստատվեն այստեղ:

Մանրամասները՝ Հանրային հեռուստաընկերության ռեպորտաժում:

mamul.am