
Ֆրանիսայում շաբաթ երկրում իրավիճակի սրման և հակակառավարական բողոքի ակցիաների նոր շրջապտույտի կապակցությամբ Ֆրանսիայի իշխանությունների մտավախությունների պատճառով Փարիզի հայտնի թանգարաններն ու պատմական հուշարձանները փակվել են, հաղորդում է Associated Press-ը:
Բացի այդ այդ օրը ամբողջ Ֆրանսիայում տասնյակ հազարավոր ոստիկաններ պարեկային ծառայություն են իրականացնելու:
Ֆրանսիայի նախագահի գրասենյակը զգուշացրել էր, որ շաբաթ «դեղին բաճկոնների» ակցիաներին մասնակցելու են արմատական և խռովարար խմբեր և երեք շաբաթ տևող ցույցերից ամենավտանգավորը կլինեն:
Շաբաթ փակված արվեստի հուշարձանների թվում են Էյֆելյան աշտակարը և Լուվրը, ինչպես նաև հարյուրավոր խանութներ և ձեռնարկություններ:
Ավելի վաղ վարչապետ Էդուարդ Ֆիլիպը հայտարարել էր վառելիքի հարկերի աճի համար 6 ամսվա մորատորիում կիրառելու մասին:
Մորատորիումը մասնավորապես ազդելու է վառելքի գների վրա, բենզինի և դիզելային վառելիքի հարկերի համադրությանը:
2019-ի հունվարի 1-ից վառելքի հարկի փոփոխությունը երկրում «դեղին բաճկոնների» զանգվածային ակցիաների պատճառ է դարձել: