ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկության նախորդ օրվա դրությամբ ընտրողների ընդհանուր թիվը 2 միլիոն 573 հազար 779 է:
Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ ըստ գտնվելու վայրի ընտրողների և ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասում՝ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների թիվը` 12.549 է, Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող ընտրողների թիվը ` 206, ընտրական տեղամասեր գործուղվող ոստիկանության ծառայողների թիվը՝ 480, և ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում գտնվող ընտրողների թիվը` 844 է:
Ի կատարումն ՀՀ ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի՝ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ` քվեարկության նախորդ օրը, լիազոր մարմինը հրապարակում է ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը` նշելով նաև ըստ գտնվելու վայրի ընտրողների, հաշվառում չունեցող ընտրողների, ընտրական տեղամասեր գործուղվող ոստիկանության ծառայողների, ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում գտնվող ընտրողների ընդհանուր թիվը: