Մխիթարյանը կարող է լինել «Արսենալի» երբևէ կատարած ամենավատ տրանսֆերը. երկրպագուները դժգոհ են
Advertisement 1000 x 90

Մխիթարյանը կարող է լինել «Արսենալի» երբևէ կատարած ամենավատ տրանսֆերը. երկրպագուները դժգոհ են

Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» նվազագույն հաշվով հաղթեց «Հադերսֆիլդին»:

Հանդիպումն ավարտվեց «զինագործների» հաղթանակով: Ունայի Էմերիի գլխավորած թիմի կազմում 83-րդ րոպեին գեղեցիկ գոլ խփեց Լուկա Տորեյրան:

Հանդիպմանը մասնակցած Հենրիխ Մխիթարյանը խաղը, մեղմ ասած, այդքան էլ դուր չի եկել «Արսենալի» որոշ երկրպագուներին:

Թվիթերում իրենց դժգոհությունն արտահայտած երկրպագուների որոշ կարծիքներ` ստորև.

@_Soetan. «Մխիթարյանի որոշումներն աներևակայելի վատն են»

@H__2312. «Մխիթարյանը զուր փոխարինման վատնում է»

@aheywood11. «Մխիթարյանը, անկասկած, «Արսենալում» վերջին օրերի իմ ամենաքիչ սիրված ֆուտբոլիստն է»

@IronMan_AV. Ինձ համար դժվար է սա ասելը, բայց Մխիթարյանը կարող է լինել «Արսենալի» կողմից ձեռք բերված երբևէ ամենավատ ֆուտբոլիստը»

@NirupamDeria. «Մխիթարյանը վստահություն չի ներշնչում: Ինչո՞ւ Լակազետի փոխարեն, պ-ն Էմերի»

armsport.am