Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններից հետո կառավարության կազմում սպասվում են կառուցվածքային փոփոխություններ։ Մասնավորապես Նիկոլ Փաշինյանի կաբինետի ներկայիս անդամներից մի քանիսը չեն վերանշանակվի իրենց պաշտոններում։
ArmDay.am-ի հավաստի տեղեկություններով՝ մասնավորապես ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը կնշանակվի առաջին փոխվարչապետ, փոխարինելով Արարատ Միրզոյանին։ ԱԱԾ տնօրենի պաշտոնում տեղեկությունների համաձայն նշանակվելու է Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը, ով նաեւ ԱԺ պատգամավորի թեկնածու է։
Կայքի աղբյուրների փոխանցմամբ՝ քննակվում է, որ ԱԺ նախագահի պաշտոնը կզբաղեցնի Արարատ Միրզոյանը։ Վերջինիս տեղակալներից դիտարկվում է Լենա Նազարյանը։