Ես Ազգային ժողովի նախագահի իմ թեկնածուն ունեմ, որը ես չեմ. Լենա Նազարյան. aysor.am
Advertisement 1000 x 90

Ես Ազգային ժողովի նախագահի իմ թեկնածուն ունեմ, որը ես չեմ. Լենա Նազարյան. aysor.am

Ես Ազգային ժողովի նախագահի իմ թեկնածուն ունեմ, որը ես չեմ, Aysor.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Լենա Նազարյանը:

«Չեմ կարող նշել՝ ով է, դեռ քննարկումներ ենք անում: Ես պաշտպանելու եմ այլ անձի թեկնածությունը», – նշեց նա:

Նազարյանն ընդգծեց, որ իրեն խորհրդարանում է տեսնում և դեռ անելիքներ ունի այնտեղ: Նրա խոսքով՝ անցնող երկու տարիները հնարավորություն չտվեցին խորհրդարանակն աշխատանքներ տանել.

«Ես ավելի շատ քայլել եմ, գտնվել եմ հրապարակներում իմ ընտրողների հետ, բայց կարծում եմ, որ խորհրդարանի աշխատանքը շատ կարևոր է, և ես պետք է առավել շատ հենց խորհրդարանի աշխատանքներում ներգրավված լինեմ»,- ասաց նա:



Նման նյութեր