Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն ամփոփեց այսօր կայացած ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցած ընտրողների թիվը։ Ըստ նրա՝ ՀՀ-ում գրանցված է 2 մլն 592 հազար 481 ընտրելու իրավունք ունեցող քաղաքացի, ժամը 20։00-ի դրությամբ իր քաղաքացիական պարտքը կատարել է 1 մլն 260 հազար 840-ը կամ 48.63%-ը։
Հիշեցնենք, որ 2017 թ. խորհրդարանական ընտրություններին 2 մլն 587 հազար 706 ընտրության իրավունք ունեցողներից ընտրությանը մասնակցել էր 1 մլն 574 հազար 947 անձ կամ 60,86 %-ը: