
Միլանում ներկայացվել է Pirelli-ի 2019 թվականի օրացույցը, որը նախորդներից տարբերվում է փոքր տպաքանակով՝ ընդամենը 12 հազար: Այս հանգամանքը ստիպում է հրատարակիչներին յուրաքանչյուր օրինակը բաշխել ըստ ցուցակի, հիմնականում, այն առաջարկելով սոլիդ հաճախորդներին, որոնք հետաքրքրություն են ներկայացնում իտալական կորպորացիայի համար, որը երկար տասնամյակներ թողարկում է նաև ավտոմոբիլների անվադողեր:
Օրացույցի նոր թողարկումն իրականացվել է բրիտանացի լուսանկարիչ Ալբերտ Ուոթսոնի՝ մասնակցությամբ ու ղեկավարությամբ, որն աշխատել է նշանավոր անձերի ու մոդելների հետ, որոնց թվում են՝ Ալֆրեդ Հիչքոքը, Սթիվ Ջոբսը, Ջոնի Դեփը: Վերնագրելով օրացույցի “Dreaming” (երազանքներ) բաժինները, հրատարակության հեղինակները ներկայացրել են թույլ սեռի չորս ներկայացուցչի՝ դերասանուհիներ Ջուլյա Գառներին և Լետիցիա Կաստային, ինչպես նաև մոդել Ջիջի Հադիդին և պարուհի Միստի Կոպելանդին: