Այս տարի ՀՀ Կառավարությունն որոշում ընդունեց, համաձայն որի Հայաստանում գործող բոլոր բանկային ու վարկային կազմակերպությունները զիջելու են մինչև 2018 թվականի մայիսի 31-ը անհուսալի դասակարգված, կուտակած վարկերի տույժ-տուգանքները:
Ժամկետանց պարտքերը զիջելու համար ժամանակ է սահմանված՝ մինչև տարեվերջ պետք է փաստաթղթերը ներկայացնել։
Վարկառուներին առաջարկվում է երեք տարբերակ՝
• վճարել միանգամից վարկի մայր գումարը ու ազատվել տուգանքներից
• կազմել 11-ամսյա տարաժամկետ վճարման կարգով ժամանակացույց
• կնքել վերավարկավորման պայմանագիր
Թեև այս գործընթացից օգտվել են և շարունակում են օգտվել հազարավոր քաղաքացիներ, սակայն բազմաթիվ քաղաքացիներ շարունակում են բողոքել, որ այն ոչ համաչափ է կիրառվում, ինչպես նաև այն մասին, որ քաղաքացիները չունեն հնարավորություն նախօրոք վարկի մայր գումարը վճարել ու ազատվել տուգանքներից:
Հարկ է նշել, որ բողոքում են անգամ այն քազաքացիներն, ովքեր մարել են իրենց ժամկետանց պարտավորոըթյունները ՀՀ բանկերում և վարկային կազմակերպություններում՝ «սև ցուցակ»-ում հայտնված անձիք չեն կարողանում կրկին վարկավորում ստանալ անգամ գործող վարկեր չունենալու դեպքում և չեն պատկերացնում անհրաժեշտ քայլերի հերթականությունը այդ ցուցակից դորս գալու համար:
Այդ խնդրի հետ կապված Finagent.am-ը ստանում է բազմաթիվ նամակներ և հեռախոսազանգեր քաղաքացիներից: Հորդորում ենք ՀՀ Կենտրոնական Բանկին հանդես գալ համապատասխան պարզաբանող հայտարարությամբ և ուղղորդել քաղաքացիներին այս խնդրի ճիշտ լուծման ճանապարհով: