Երևան, Կենտրոն. Թիվ 9/50 ընտրական տեղամաս. ՀՀԿ-ն երկրորդ տեղում է. News.am
Advertisement 1000 x 90

Երևան, Կենտրոն. Թիվ 9/50 ընտրական տեղամաս. ՀՀԿ-ն երկրորդ տեղում է. News.am

Հայտնի են դարձել արտահերթ խորհրդարանական ընտրությունների առաջին արդյունքները Երևանի փոքր կենտրոնում գտնվող մեկ այլ ընտրական տեղամասում։ NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում տեղակայված 9/50 ընտրական տեղամասում ավարտվել է ձայների հաշավարկը։

Այս տեղամասում մասնակցությունը կազմել է 50,55 տոկոս։ Ձայների 55,12 տոկոսով (430 ձայն) առաջատարը «Իմ քայլը» դաշինքն է։ Երկրորդ տեղում Հայաստանի Հանրապետական կուսակցությունն է՝ ձայների 13,33 տոկոսով (104 ձայն)։ Երրորդ հորիզոնականում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն է ձայների 11,92 տոկոսով (93)։

Ձայները մյուս ուժերի միջև բաշխվել են հետևյալ կերպ՝

«Բարգավաճ Հայաստան»՝ 6,7տոկոս (53),

«Հայ Հեղափոխական Դաշնակցություն»՝ 3,84տոկոս (30)

«Մենք»՝ 3,20տոկոս (25)

«Սասնա ծռեր»՝ 2,69տոկոս (21),

«Քաղաքացու որոշում»՝ 2,05տոկոս (16),

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ»՝ 6 ձայն

«Ազգային առաջընթաց»՝ 1 ձայն

«Օրինաց երկիր»՝ 1 ձայն։



Նման նյութեր