Ժամը 01։10-ի դրությամբ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մշակել է քվեաթերթիկների 12,15 տոկոսը (440 ընտրական տեղամաս, Երևանից դեռ տվյալներ չկան)։
Ըստ այդմ՝ 69,83 տոկոսով (107043 ձայն) առաջատարը «Իմ քայլը» դաշինքն է։ Երկրորդ տեղում ձայների 9,35 տոկոսով (14330 ձայն) «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է, իսկ երրորդում՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն է ձայների 5,99 տոկոսով (9178 ձայն)։
Հայ Հեղափոխական Դաշնակցությունը՝ ձայների 5,39 տոկոսով (8258 ձայն) չորրորդ հորիզոնականում է։
Հինգերորդ հորիզոնականն է շարունակում զբաղեցնել Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝ ձայների 3,79 տոկոսով (5817 ձայն)։
Ձայները մյուս ուժերի միջև բաշխվել են հետևյալ կերպ՝
«Մենք» դաշինք՝1,94 տոկոս (2972),
«Սասնա ծռեր»՝ 1,47 տոկոս (2261),
«Օրինաց երկիր»՝ 0,87 տոկոս (1339),
«Քաղաքացու որոշում»՝ 0,58 տոկոս (884),
«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ»՝ 0,45 տոկոս (696),
«Ազգային առաջընթաց»՝ 0,33 տոկոս (511)։