
65 կգ քաշային Արթուր Առուշանյանը չորրորդ անգամ դարձել է կիոկուշին-կայ կարատեի Եվրոպայի առաջնության չեմպիոն։
Բուլղարիայի Վառնա քաղաքում կայացած առաջնության վճռորոշ մենամարտում Առուշանյանը հաղթանակ է տոնել Վրաստանի ներկայացուցիչ Անդրեյ Զինչենկոյի նկատմամբ։
Նշենք, որ Եվրոպայի առաջնությանը մասնակցել է 24 երկրից շուրջ 100 մարզիկ։
Արթուր Առուշանյանը և Հայաստանի կիոկուշին-կայ կարատեի ֆեդերացիայի նախագահ Սպարտակ Գասպարյանը
Հիշեցնենք, որ վերջերս Աստանայում կայացած կիոկուշին-կայ կարատեի աշխարհի առաջնությունում Արթուր Առուշանյանը դարձել էր արծաթե մեդալակիր: