Analitik.am-ին հայտնեցին, որ Արաբկիր վարչական շրջանի ընտրատեղամասերի ձայները չեն մուտքագրվում ԿԸՀ համակարգ: Այս տեսանյութում հստակ երևում են քվեաթերթիկներով լի քվեատուփերը, որոնք գտնվում են Արաբկիր վարչական շրջանի թաղապետարանում:
ՀՀԿ-ից էլ կայքին հայտնել են, որ Արաբկիր վարչական շրջանում վստահված անձանց կողմից հաշվարկված ՀՀԿ-ի օգտին քվեարկած մոտ 3000 քվեաթերթիկ չի հաշվարկվել:
Նշենք, որ արդեն սոցցանցերում հայտնվել են գրառումներ այն մասին, որ ձայների հաշվարկը լայվ տարբերակով դադարեցվել է այն պահին, երբ ՀՀԿ-ն հասել է անցողիկ 5 տոկոսի շեմին: