
Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կարևորի մասին
Հիմա Նիկոլ Փաշինյանը շատ կարևոր ու հետագայի համար վճռական բան պիտի անի: Պիտի ձևավորի պրոֆեսիոնալ, կենսունակ ու Իմ քայլը ընտրածների համար ընդունելի կառավարություն:
Չունենալով ուժեղ ընդդիմություն՝ հենց Փաշինյանը պիտի լինի այդ քննադատական հայացք ունեցողը, որ կարողանա առաջ տանել թե՜ մեր պետությունը, թե՜ հենց իր քաղաքական ուժը:
Մինչ այս ասում էինք ժամանակավոր կառավարություն ու հասկանում այդ կառավարության գործառույթն ու նպատակը:
Նոր կառավարությունից ակնկալիքներն այլ են:
Նաև այլևս ոչինչ չի խանգարում մաքրել դաշտը, համակարգ փոխել:
Ժողովուրդն է տվել այդ մանդատը:
Դուխով ու իմաստությամբ»:
https://www.facebook.com/izabelle.abgaryan/posts/10214491769782437