
Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի կարծիքով՝ մենք պետք է մեզ շնորհավորենք այսպիսի ընտրություններ անցկացնելու հետ կապված: «Ովքեր գնացել են ընտրատեղամասեր, տեսել են, թե այնտեղ ինչ է կատարվել, մտքում կարող են համեմատել, թե ինչպիսին էին ընտրատեղամասերը սրանից առաջ եղած ընտրությունների ժամանակ, ինչպիսի մարդիկ էին հավաքված դռների մոտ։ Այդ ամենը չկար, և դա շատ լավ է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։