
Չինացի երկրաբաններն արծաթի խոշոր հանքավայր են հայտնաբերել ՉԺՀ-ի կենտրոնական մասում գտնվող Հենանի նահանգում: Ինչպես գրել է «Սինհուա» գործակալությունը, դրա պաշարները գնահատվում են առնվազն 1500 տոննա:
Այդ հանքավայրը գտնվում է Լոնինի գավառում և Չժունհեի հանքային շրջանի բաղկացուցիչ մասն է, հանքային շրջան, որն ունի 280 հազար տոննա կապարի և 320 հազար տոնա ցինկի պաշարներ: Այս մասին հայտնել են Հենանի նահանգի Երկրաբանական հետախուզության և օգտակար հանածոների մշակման վարչությունում: