
Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հետաքրքիր է, սա ՔՊ-ի, «Իմ քայլի» որոշո՞ւմն է, թե՞ Նիկոլ Փաշինյանի անձնական և մասնավոր որոշումն է: Հարցն այն չէ, թե Հայաստանում որքան մարդ կցանկանար ՆԱՏՕ-ին անդամակցելու թեկուզ հեռահար ծրագիր ունենալ: Հարցն այն է, որ սա կատեգորիկ եւ վերջնագրային պատասխան է, որոշման արդյունքի պատասխան է: Քննարկվել և որոշում ընդունվե՞լ է: Որտե՞ղ, և ինչպիսի՞ն է որոշում ընդունելու մեխանիզմը: Դրանք պիտի քննարկվե՞ն ԱԺ պատգամավորների, կամ գոնե «ԻՄ քայլը» դաշինքի պատգամավորների, կամ գոնե կառավարության անդամների հետ, թե՞ այսպիսի որոշումերը միանձնյա են ընդունվում: Այսպե՞ս է իշխանությունը պատկանում մեր փոքրաթիվ ժողովրդին»:
Հիշենցնենք, որ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ընտրություններից հետո հայտարարել է, թե Երևանը չի ձգտում ՆԱՏՕ-ին անդամակցելուն: Այս մասին գրել է РИА Новости-ն։
«Մենք չենք ցանկանում ՆԱՏՕ-ին անդամակցել», – ասել է Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ։
Նիկոլ Փաշինյանը հուլիսի 12-ին Բրյուսելում մասնակցել է Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցող ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանը։
https://www.facebook.com/hranush.kharatyan/posts/1197848987034042