Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ես, իհարկե, ուրախ եմ, որ «Իմ Քայլը» համոզիչ հաղթանակ է տարել, ընդ որում՝ ուրախ եմ ոչ միայն ընտրություններին մասնակցող կուսակություններին հաղթելու, այլև, գուցե նախ և առաջ, ընտրություներին մեր հասարակության կամքի հաղթանակի համար: Բայց տխուր եմ՝ նայելով «Իմ քայլի» բարձր ռեյտինգային ձայները և այնտեղ չտեսնելով ինձ համար շատ ցանկալի անուններ, ինչպես Գայանե Աբրահամյան, Արսեն Թորոսյան, Միքայել Զոլյան, Հովհաննես Հովհանիսյան և այլ՝ աշխատող, գրագետ, լուսավոր, անկաշառ մարդիկ:
Անշուշտ, շատ ձայներ հավաքած թեկնածուների մեջ նույնպես ունեմ սիրելիներ և վստահելիներ, և իհարկե չեմ ուզում ասել, որ այս ցանկում շատ ձայներ հավաքած մարդիկ անարժաններ են, բայց նրանցում կան նաև դեռևս վստահության քվեի կենագրություն չունեցողներ, և նույնիսկ իրենց կենսագրությամբ անվստահության քվեի թեկնածուներ: Եթե «Իմ քայլի» պատգամավորական ցուցակը կազմվելու է ըստ ռեյտինգային ձայների քանակի, ապա, իմ կարծիքով, սա «Իմ քայլը» դաշինքի պատգամավորության թեկնածուների լավագույն սանդղակը չի լինելու: Հասկանալի է, որ ԱԺ աշխատանքներում այս սանդղակները դեր չեն ունենալու, բայց այս երևույթը փաստում է, որ «ռեյտինգայինը» լավ, մասնագիտացված և աշխատող մարդկանց ընտրելու ամենաճիշտ տարբերակը չէ, և լայն դուռ է բացում նաև աճպարարների համար»:
Ես, իհարկե, ուրախ եմ, որ "Իմ Քայլը՛ համոզիչ հաղթանակ է տարել, ընդ որում ուրախ եմ ոչ միայն ընտրություններին մասնակցող…
Gepostet von Hranush Kharatyan am Montag, 10. Dezember 2018