
Աբու Դաբիի ոստիկանները փողոցների կարգուկանոնին կհետեւեն ուղտ հեծած: Ինչպես հայտնել Է Gulf News թերթը, միասապատանի ուղտերին ներառել են Աբու Դաբիի քրեական անվտանգության բաժնին կից հատուկ պարեկության դեպարտամենտի կազմում:
«Մենք ձգտում ենք ապահովել Աբու Դաբիի անվտանգությունը եւ շարունակում ենք օգտագործել բոլոր հնարավոր միջոցներն Էմիրության պաշտպանվածության մակարդակի բարձրացման համար»,- հայտարարել Է Աբու Դաբիի ոստիկանության հրամանատար գեներալ-մայոր Մուհամեդ Խալֆան ալ Ռումեյթին: Նա նաեւ նշել Է, որ այս նորամուծությունը կոչված Է պահպանելու Էմիրությունների ավանդույթները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: