Դեկտեմբերի 11-ին` Լեռների միջազգային օրը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի հետ տեղի ունեցավ հանդիպում, որի ընթացքում քննարկվեցին 2018թ.-ի ձեռքբերումները: Քննարկվեցին նաև այլ հարցեր, այդ թվում 2019թ.-ին Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության միջև փոխգործակցությունն ամրապնդելու հարցրե: Նախարար Ղազարյանը բարձր գնահատեց մեր աշխատանքը` ընդգծելով լեռնագնացության և սպորտային տուրիզմի ռազմավարական նշանակությունը Հայաստանի համար: Լեռնային տուրիզմի և լեռնագնացության ոլորտի մի քանի գործիչներ, ակումբներ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից շնորհակալագրերի հանձնման ձևով ստացան իրենց աշխատանքի գնահատականը:
- ԱրմԼենդ ակումբի հիմնադիր-ղեկավար Արտյոմ Մարտիրոսյանին՝ լեռնային տուրիզմի ոլորտում ակտիվ գործունեության և զարգացման համար,
- Հայկական աշխարհագրական նախագիծ ակումբի հիմնադիր-ղեկավար Տիգրան Շահբազյանին՝ լեռնային տուրիզմի ոլորտում ակտիվ գործունեության, զարգացման և «Մերն է» նախագծի իրագործման համար,
- Ճանապարհորդ ակումբի հիմնադիր-ղեկավար Դավիթ Դավթյանին՝ լեռնային տուրիզմի ոլորտում ակտիվ գործունեության և անձանց ներգրավելու համար,
- Ապառաժ ակումբի հիմնադիր-ղեկավար Սուրեն Ստեփանյանին՝ ժայռամագլցման ոլորտի զարգացման համար,
- Սպիտակ հովազ ակումբի հիմնադիր-ղեկավար Անտուան Անանյանին՝ ժայռամագլցման ոլորտի զարգացման համար,
- «Չորս գագաթ լեռնային ակումբ» լեռնագնացության զարգացման ՀԿ-ի հիմնադիր-նախագահ Նարինե Ճաղարյանին՝ լեռնագնացությունը և առողջ ապրելակերպը մանկապատանիների շրջանում զարգացնելու համար,
- Սերգեյ Բիձյանին՝ լեռնագնացության մեջ անվտանգության կանոնների պահպանման կարևորության տարածման և ծայրահեղ իրավիճակներում ցուցաբերած աջակցության համար,
- Էդգար Նավասարդյանին՝ լեռնագնացության մեջ անվտանգության կանոնների պահպանման կարևորության տարածման համար,
- Սպարտակ Հովհաննիսյանին՝ առաջին բժշկական օգնության հմտությունների փոխանցման համար,
- Հատիս ակումբի հիմնադիր-ղեկավար Մարտին Մարտիրոսյանին՝ լեռնային տուրիզմում ներդրած մեծ ավանդի և փորձի փախանակման համար,
- Ստեպ-Սլեքլայներս Հայաստան ակումբի հիմնադիր-ղեկավար Ահարոն Խաչատրյանին՝ Հայաստանում սլեքլայնի տարածման և փառատոնների կազմակերպման համար,
- Լևոն Մովսիսյանին՝ լեռնագնացության մեջ անվտանգության կանոնների պահպանման կարևորության տարածման և ծայրահեղ իրավիճակներում ցուցաբերած աջակցության համար,
- Էդուարդ Սարգսյանին՝ լեռնագնացության մեջ անվտանգության կանոնների պահպանման կարևորության տարածման և ծայրահեղ իրավիճակներում ցուցաբերած աջակցության համար,
- Սուրեն Դանիելյանին՝ լեռնագնացության և լեռնային տուրիզմի զարգացման մեջ ներդրած մեծ ավանդի, անվտանգության կանոնների պահպանման կարևորության տարածման և ծայրահեղ իրավիճակներում ցուցաբերած աջակցության համար: