«Ես այն ժամանակ պաշտպանում էի Նիկոլին նման հարձակումներից…»
Advertisement 1000 x 90

«Ես այն ժամանակ պաշտպանում էի Նիկոլին նման հարձակումներից…»

Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երբ Նիկոլ Փաշինյանը մի քանի տարի առաջ իր համախոհների հետ հեռացավ ՀԱԿ-ից, արժանացավ զանազան բնորոշումների՝ համեմված լկտի հայհոյանքներով, անեծքներով, այլ տարաբնույթ «բարեմաղթանքներով»:

Ես այն ժամանակ պաշտպանում էի Նիկոլին նման հարձակումներից…

Հիմա գրեթե նույն մարդիկ, որոնցից շատերին լավ ճանաչում եմ և հիշում՝ նույնաբովանդակ «բարեմաղթանքներ» են ուղղում Դավիթ Շահնազարյանին:

Ես հիմա էլ պաշտպանում եմ և պաշտպանելու եմ Դավիթ Շահնազարյանին, նման շնագայլերի և շնաճանճերի ոհմակների ու պարսերի հարձակումներից:

Թե՛ Նիկոլը, թե՛ Դավիթը անհատականություններ են, իրենց դրական և բացասական կողմերով հանդերձ… Բա դո՞ւք ով եք… Ձեզ երևի ձեր թաղում, ձեր շենքում՝ ինձ թվում է նույնիսկ ձեր բնակարաններում չեն ճանաչում…

Վազն անցեք, հա՞ ու մի փորձեք ինքնահաստատվել… Հաստատ ներկա ղեկավարներից ոչ մեկը ձեր «արվեստի ստեղծագործությունները» չի կարդում…»:

Երբ Նիկոլ Փաշինյանը մի քանի տարի առաջ իր համախոհների հետ հեռացավ ՀԱԿ-ից, արժանացավ զանազան բնորոշումների՝ համեմված լկտի…

Gepostet von Ռոբերտ Մելքոնյան am Montag, 10. Dezember 2018