«Քա՛յլ արեք, հարգելի պարոն Ղալումյան, կարգի հրավիրեք դպրոցների կառավարման համար պատասխանատու անձանց». Անահիտ Բախշյանը՝ Տավուշի մարզպետին
Advertisement 1000 x 90

«Քա՛յլ արեք, հարգելի պարոն Ղալումյան, կարգի հրավիրեք դպրոցների կառավարման համար պատասխանատու անձանց». Անահիտ Բախշյանը՝ Տավուշի մարզպետին

Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Տավուշի մարզպետ պարոն Ղալումյան, քիչ առաջ ինձ տեղեկացրեցին այն մասին, թե ինչ հաշվեհարդար է տեսնում Դեբեդավանի միջնակարգ դպրոցի գործող տնօրենն այն մարդկանց հետ, ովքեր բացահայտել են նրա կեղծիքներն ու հակամանկավարժական գործունեությունը:

Իհարկե տեղյակ եք ԿԳՆ կրթության տեսչական մարմնի ուսումնասիրությամբ պարզված օրինազանցությունների մասին ու մասնավորապես այն մասին, որ տնօրենն իր տղային ուսուցչին օգնական է ձևակերպել, հարսին՝ պահակ, բայց նրանք առանց աշխատելու աշխատավարձ են ստանում, իսկ Դուք դեռևս ոչ մի քայլ չեք արել այդ տնօրենին սանձելու կամ նրան անվստահություն հայտնելու ուղղությամբ, Դուք եք չէ՞ նրա հետ աշխատանքային պայմանագիր կնքել: Քա՛յլ արեք, հարգելի պարոն Ղալումյան, կարգի հրավիրեք դպրոցների կառավարման համար պատասխանատու անձանց: Շնորհակալություն համագործակցության համար»:

Տավուշի մարզպետ պարոն Ղալումյան, քիչ առաջ ինձ տեղեկացրեցին այն մասին, թե ինչ հաշվեհարդար է տեսնում Դեբեդավանի…

Gepostet von Անահիտ Բախշյան am Dienstag, 11. Dezember 2018