«Վաձավայ» հիերոգլիֆը, որը նշանակում «աղետ», «փորձանք», «դժբախտություն», Ճապոնիայում հայտարարվել է անցնող 2018 թվականի խորհրդանիշ: Այս որոշման օգտին են քվեարկել երկրի՝ ամենամյա համազգային հարցմանը մասնակցած ամենից շատ բնակիչներ:
1,3 x 1,5 մետր չափով ճապոնական ավանդական թղթի վրա հիերոգլիֆը պատկերել է Կիոտոյում գտնվող բուդդայական «Զուլալ ջրի տաճարի» վանահայր Սեյհան Մորին՝ տարվա տառագրական խորհրդանիշի որոշման կանոնավոր մրցույթների գլխավոր նախաձեռնողներից մեկը: Բուն արարողությունը հեռարձակվել է Nihon TV ալիքի ուղիղ հեռուստաեթերում: Այդ ընտրությունը պայմանավորված է հաճախակի տարերային աղետներով, որոնք այս տարվա ընթացքում մոլեգնել են երկրի տարբեր տարածաշրջաններում: Տարվա հիերոգլիֆի ազդարարումն ավանդաբար համընկնում է 12-րդ ամսվա12-րդ օրվան: