Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության (ԿԴՀ) այն բնակիչների թիվը, որոնք հուլիսի վերջից հիվանդացել են Էբոլա վիրուսով, հասել Է 500-ի: Դեկտեմբերի լույս 12-ի գիշերն այս մասին Twitter-ում հայտնել Է աֆրիկյան երկրի առողջապահության նախարարությունը:
«Համաճարակի սկսվելուց ի վեր ընդամենը գրանցվել Է (հիվանդանալու) 500 դեպք, այդ թվում՝ 452 հաստատված եւ 48 հավանական»,- նշված Է հաղորդագրության մեջ: Մահացել Է 289 մարդ, 172-ն ապաքինվել Է, հետազոտվում Է 80 «կասկածելի» դեպք: Օգոստոսի 8-ից պատվաստում Է անցել 44 հազար 447 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)՝ ավելի վաղ Ժնեւում տարածված շաբաթական տեղեկագրում ուշադրություն Է հրավիրված Էբոլա վիրուսի հարուցած հիվանդության հետագա տարածման մեծ ռիսկի վրա: Այժմ ԿԴՀ-ում մարդասպան վիրուսի առկայությունը հաստատված Է երկու նահանգում՝ Հյուսիսային Կիվուում եւ Իտուրիում, սակայն փորձագետները կարծում են, որ հիվանդությունը կարող Է թափանցել նաեւ այլ նահանգներ, ինչպես նաեւ հարեւան երկրներ: Էբոլան մարդկանց Է փոխանցվում վայրի կենդանիներից եւ այնուհետեւ տարածվում մարդկանց մեջ: Հիվանդության առաջին նշաններն են հանկարծակի տենդը, մկանային ցավերը, գլխացավը եւ կոկորդի ցավը: Դրան հաջորդում են փսխումը, փորլուծը, ցանը, երիկամների եւ լյարդի գործառույթների խանգարումները, իսկ որոշ դեպքերում՝ ներքին եւ արտաքին արյունահոսությունները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: