Հնդկաստանում կայացել է երկրի ամենահարուստ մարդու՝ Մուքեշ Ամբանիի դստեր հարսանիքը, որին ներկա են գտնվել ԱՄՆ նախկին պետքարտուղարներ Հիլարի Քլինթոնը, Ջոն Քերին, ինչպես նաև այլ հայտնի դեմքեր: Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, հյուրերը Հնդկաստան են ժամանել օրեր առաջ՝ մասնակցելու նախահարսանեկան ծեսերին:
Հարսնացուն՝ 27-ամյա Իշա Ամբանին, ամուսնացել է 33-ամյա գործարար Անանդ Փիրամալի հետ, որն իր մանկության ընկերն է: Նրանց հարսանիքը 100 մլն դոլար է արժեցել՝ ըստ Bloomberg-ի գնահատման:
Հարսանիքը Մումբայի իր 27 հարկանի տանը կազմակերպել է հարսնացուի հայրը՝ 61-ամյա Մուքեշ Ամբանին, որի կարողությունը գնահատվում է 41.5 մլրդ դոլար: Զույգն ամուսնացել է Ռաջաստան նահանգի Ուդայպուր քաղաքում, որտեղ նախահարսանեկան միջոցառումների ժամանակ ելույթով հանդես է եկել ամերիկուհի Բեյոնսեն:
Հայտնի հյուրերի շարքում են եղել նաև Պրիանկա Չոպրան և Նիք Ջոնասը, բոլիվուդյան աստղեր Այշվարիա Ռայը և Աբհիշեկ Բաչչանն իրենց դստեր հետ, Շախրուխ Խանը և ռուս մոդել Նատալյա Վոդյանովան:
Հարսանիքից հրապարակված տեսանյութում պատկերվում է, թե ինչպես են հյուրերը, որոնց թվում՝ նաև Քերին և Քլինթոնը, պարում բոլիվուդյան երաժշտության ներքո:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: