Համեղ տանձը, որը շատերն են սիրում, ունի մի շարք օգտակար հատկանիշներ, որոնք կօգնեն օրգանիզմի աշխատանքին:
Տանձը դեռ վաղուց համարվում է մի շարք առողջական խնդիրների դեմ պրոֆիլակտիկ միջոց: Տանձի թուրմը մինչ այժմ օգտագործվում է ստամոքսաղիքային տրակտի խանգարումների դեպքում, իսկ տանձի մուրաբան հրաշալի է հազի, թոքախտի դեպքում: Տանձի թուրմն օգտագործվում է նաև երիկամային քարերի դեպքում:
Ձեզ ենք ներկայացնում տանձի համեղ կիսելի բաղադրատոմս, որը կօգնի լուծել մի շարք առողջական խնդիրներ:
Տանձի կիսել
100 գ մանրացրած տանձը եփեք 200 մլ ջրում, քամեք, ավելացրեք շաքար, սառը ջրում լուծված օսլա և անընդհատ խառնելով՝ եռացրեք ամբողջը: Կիսելը հրաշալի է փորլուծության դեպքում:
Շաքարախտի դեպքում օրական 2-3 անգամ 100 գ թարմ տանձ կերեք:
Պրոստատիտի բուժումը՝ տանձի միջոցով
1 բաժակ չորացրած, մանրացրած տանձի կտորները եփեք 0.5 լ ջրի մեջ, ապա թրմեք 4 ժամ: Օրական 3-4 անգամ կես կամ քառորդ բաժակ խմեք այս թուրմից: Ազդեցությունը զգացվում է կանոնավոր օգտագործման դեպքում:
Սնկային հիվանդությունների և դերմատիտի բուժումը՝ տանձի միջոցով
1 բաժակ տանձենու երիտասարդ և չոր տերևների վրա 0.5 լ եռացրած ջուր լցրեք, եփեք ցածր կրակի վրա 2-3 րոպե, թողեք սառչի և ստացված խառնուրդից թրջոցներ դրեք վնասված հատվածներին:
Հակացուցումներ
Տանձը, իհարկե, բազմաթիվ օգտակար հատկանիշներ ունի, սակայն պետք չէ մոռանալ նաև հակացուցումների մասին: Տանձը ստամոքսի պատերին կպչելու հատկություն ունի: Թարմ տանձի օգտագործումն անհրաժեշտ է բացառել ստամոքսաղիքային հիվանդություններ ունեցողների սննդակարգից:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը