Այս օրերին Մոսկվայում ընթանում է սպորտային մարմնամարզության Միխայիլ Վորոնինի անվան Գավաթի խաղարկությունը:
Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Դավթյանը հիանալի է հանդես եկել Վորոնինի Գավաթի խաղարկությունում՝ լավագույն արդյունքը գրանցելով բազմամարտում: Հայ մարմնամարզիկը վաստակել է 84,500 միավոր և զբաղեցրել առաջին հորիզոնականը:
Երկրորդ տեղում Ճապոնիայի ներկայացուցիչ Տեպի Միվան է՝ 84,000 միավոր, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Ռուսաստանի ներկայացուցիչ Դմիտրիյ Լանկինը, ով վաստակել է 83,750 միավոր:
Հավելենք, որ թիմային բազմամարտում առաջին տեղը զբաղեցրել են ճապոնացիները: Երկրորդ տեղում «Դինամո» թիմն է, իսկ եռյակը եզրափակում է Ռուսաստանի թիմը: