
Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրումէ . «Կառավարության երեկվա նիստը ամբողջությամբ չէի նայել։ Նոր նայեցի։ Շատ հետաքրքիր էր, անչափ հետաքրքիր։ Նկատի ունեմ ԾԻԳ-երն ու ՊՈԱԿ-ները փակելու պահը։
Լրատվականները ֆիքսվել էին հիմնականում վարչապետի խոսքերի վրա՝ որոշ պաշտոնյաների կողմից հանձնարարականները չկատարելու և “վեշերը հավաքելու” մասին։ Բայց հարցի կոնտեքստը շատ ավելի հետաքրքիր է։
Փաստորեն, ԾԻԳ-երի թեմայով իսկական առճակատում էր. ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ ընդդեմ տնտեսական բլոկի բոլոր պաշտոնյաների (փոխվարչապետ, տնտեսական զարգացման և ներդրումների նախարար, ՊԵԿ նախագահ, գյուղատնտեսության նախարար…)։
Ու ֆիննախը հաղթեց՝ վարչապետի որոշումը ԾԻԳ-երը առավելագույնս շուտ փակելու օգտին էր։
Կարելի է ասել՝ ամենաանկեղծ ու թափանցիկ քննարկումներից էր։
Լավ է, որ կառավարությունը փորձում է դուրս գալ միջազգային կառույցների թելադրանքի տակից ու ինքնուրույն որոշումներ կայացնել։ Բայց պետք է այնպես անել, որ հարաբերությունները չփչանան։ Էնպես որ, սպասենք տեսնենք՝ Համաշխարհային բանկի հետ բանակցությունների երրորդ ռաունդը ոնց է ավարտվում»։
https://www.facebook.com/babken.tunyan/posts/1297696057038008