Էդգար Մանուկյանի հրապարակումը.
«Էսօր գնացել էի Տորոնտոյի քաղաքապետարան նիստի՝ բյուջեի հետ կապված հարցերի քննարկման։ Դուրս եկա ու քաղաքապետարանի դիմաց տեսա ավելի քան 10 միլիարդ դոլար բյուջե ունեցող քաղաքի էս անշուք տոնածառը ու միանգամից հիշեցի, որ Հայաստանում շատ են խոսում, իբր նոր տոնածառին բա արժեր էդքան փող տալ, երբ Տորոնտոյի նման քաղաքն ունի այ սենց խեղճ մի տոնածառ։
Բայց հետո մտքիս եկավ, թե ինչ հզոր տարի էր մեր պատմության մեջ, մտքիս եկավ թե հենց էդ հրապարակում ինչ աննախադեպ նշանակության իրադարձություն տեղի ունեցավ, ինչ ծով ժողովուրդ կար հենց էդ նոյյն հրապարակում՝ միանգամից հանձնվեցի, ասեցի ճիշտա թանկա, բայց մեր ժողովուրդն արժանի ա գոնե էս մեկը ճոխը թող վայելի, նամանավանդ որ մեջը ատկատ չկա։ Ընենց որ իսկականից բարով վայելեք, բայց չմոռանամ ավելացնել նաև՝ դա պարտավորեցնում է, որ Երևանը լինի աշխարհի ամենալավ քաղաքներից մեկը ապագայում, ինչպիսին Տորոնտոն է, այ էդ ժամանակ կմաղթեմ, որ տոնածառի տեսքը այ սենց դառնա երկրորդական մի բան»։