Ռիոյի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը այսօր իր երկրորդ մենամարտն անցկացրեց MMA-ում:
Հայ մարզիկը «Битва на Волге» մրցաշարի շրջանակում մրցեց Բելառուսի ներկայացուցիչ, 25-ամյա Եվգենի Պերպեչինի հետ:
Մենամարտն անցավ մեր մարզիկի բացահայտ առավելությամբ:
Մրցավարն առաջին ռաունդում ժամանակից շուտ դադարեցրեց մենամարտը` հաղթանակը շնորհելով Միհրան Հարությունյանին:
Հիշեցնենք, որ 29-ամյա մարզիկը MMA-ում իր առաջին մենամարտն անցկացրել է այս տարի: Ռոստովում կայացած մենամարտի ժամանակ Հարությունյանն ուժեղ է գտնվել իրանցի մարզիկից: Մենամարտի տեսանյութերը՝ այստեղ: