
Փարիզում ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել Հաղթանակի կամարի մոտ հավաքված «դեղին բաճկոնավորների» դեմ, որոնց թիվն այս պահին հասնում է մի քանի հարյուրի, փոխանցում է РИА Новости-ն:
Իրավապահները շրջափակել են տարածքը՝ թույլ չտալով հավաքվածներին մոտենալ կամարին: Ցուցարարների մի մասը շարժվում է Ելիսեյան պալատի ուղղությամբ, որի տարածքը ևս ոստիկանները շրջափակել են: