
Ակտիվ քաղաքական գործիչները պարապուրդի չեն մատնվում: ԱԺ ընտրություններում չառաջադրված, իսկ Երևանի ավագանու ընտրություններում նախնական շեմը չհաղթահարած Զարուհի Փոստանջյանը նոր աշխատանք է գտել:
Զարուհի Փոստանջյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ նա բացել է իր փաստաբանական գրասենյակը:
«Փաստաբանական գրասենյակը քաղաքացիաիրավական, վարչական և քրեական իրավահարաբերությունների ոլորտներում մատուցում է իրավաբանական ծառայություններ, որոնք ուղղված են մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությանը»,- գրել է մասնագիտությամբ իրավաբան Զարուհի Փոստանջյանը: