Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ Պաշտպանության նախարարությունը նախատեսում է տնտեսումներ անել: Նա այս մասին ասաց՝ պատասխանելով հարցին, թե արդյոք նախատեսվո՞ւմ է այս տարի կրճատել Բանակի օրվա միջոցառմանը նախատեսված ծախսերը:
«Մանրամասներ չեմ կարող ասել, չեմ տիրապետում իրավիճակին: Բայց կարող եմ ասել, որ, այո՛, Պաշտպանության նախարարությունը որոշել է ճոխությունների համար գումար չծախսել»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ մամուլում մշտապես քննարկվում էր և քննադատվում էր այն, որ Բանակի օրվան նվիրված միջոցառումների ժամանակ մեծ գումարներ էին ծախսվում: