Որքան ձայն են ստացել ցուցակներում ընդգրկված լրագրողները. armlur.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Որքան ձայն են ստացել ցուցակներում ընդգրկված լրագրողները. armlur.am

Դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած ուժերի ցուցակները տարբերվում էին նաև դրանց ներսում լրագրողների, լրատվամիջոցների ղեկավարների ներկայացվածության բարձր ցուցանիշով. քաղաքական ուժերի ցուցակներում լրագրողները մեծ թիվ էին կազմում:

ArmLur.am-ը ներկայացնում է վարկանիշային ընտրակարգով առաջադրված թեկնածու-լրագրողների ստացած ձայները. թիվ 1 ընտրատարածք` Նոր Նորք, Ավան, Քանաքեռ-Զեյթուն Հռիփսիմե  Առաքելյան (ԲՀԿ)– 106 ձայն թիվ 2 ընտրատարածք` Արաբկիր, Աջափնյակ, Դավիթաշեն վարչական շրջաններ:

«Ժողովուրդ» օրաթերթի նախկին փոխխմբագիր Վահագն Հովակիմյան («Իմ քայլ» դաշինք)– 3585 ձայն,

Գայանե Աբրահամյան («Իմ քայլ» դաշինք) `- 2607 ձայն, «Բիլայնի» նախկին մամուլի խոսնակ Անուշ Բեղլոյան («Իմ քայլ» դաշինք)-812 ձայն: թիվ 3 ընտրատարածք` Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջաններ «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Սիսակ Գաբրիելյան (Իմ քայլը դաշինք)` 2934 ձայն,

նախկին լրագրող, ՀՀ կառավարության տեղեկատվական-վերլուծական ՊՈԱԿ-ի անդամ Արթուր Հովհաննիսյան (Իմ քայլը դաշինք)`673 ձայն, 1in.am կայքի հիմնադիր Արման Բաբաջանյան` («Լուսավոր Հայաստան» կուսակցություն)` 374 ձայն, թիվ 4 ընտրատարածք` Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Նորք-Մարաշ Լուսինե Բադալյան (Իմ քայլը դաշինք)` 2042 ձայն,

թիվ 8 ընտրատարածք` Գեղարքունիքի մարզ «Ժողովուրդ» օրաթերթի հիմնադիր Թագուհի Թովմասյան (Իմ քայլը դաշինք)` 7114 ձայն,

Աստղիկ Ավետիսյան (Մենք դաշինք)` 180 ձայն,

Արա Ալոյան (ՕԵԿ)` 140 ձայն

թիվ 11 ընտրատարածք` Շիրակի մարզ նախկին լրագրող Էմմա Պալյան` (Իմ քայլը դաշինք)` 2036 ձայն, Հերմինե Մկրտչյան «Սասնա ծռեր» 76 ձայն: Թիվ 13 ընտրատարածք` Տավուշի մարզ «Փաստ» օրաթերթի խմբագիր Վարուժան Բաբաջանյան (ԲՀԿ)` 705 ձայն:

Ալինա Օրդյան` (Մենք դաշինք)` 59 ձայն,

armlur.am



Նման նյութեր