Խոյ: Խոյերին հաջողությունը ժպտում է միշտ և ամենուր: Երբ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները դժվարություններ են ունենում, նրանց ճանապարհին հայտնվում են մարդիկ, ովքեր պատրաստ են օգնել նրանց: Երբ ինչ-որ բան չի ստացվում, կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները չեն տրտնջում, քանի որ գիտեն, որ հաջորդ անգամ հաջողությունն իսկապես կժպտա իրենց:
Կարիճ: Կարիճները միշտ ստանում են այն, ինչի կարիքն ունեն, քանի որ կարողանում են ճիշտ ժամանակին ճիշտ վայրում հայտնվել: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հաջողակ են, բայց երբ կյանքում «սև» շրջան է գալիս, նրանք չեն զայրանում: Պարզապես շարունակում են անել, ինչի վրա վստահ են: Կարիճները չեն վախենում ռիսկի դիմել, քանի որ հաջողությունը մշտապես ուղեկցում է նրանց:
Ձկներ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների բախտը հիմնականում բերում է: Նրանք կարողանում են դուրս գալ բարդ իրավիճակներից և գոհ մնալ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հաջողակ են հիմնականում անձնական կյանքում, իսկ մյուս ոլորտներում կարող են այնքան էլ հաջողակ չլինել: Բայց Ձկները կարողանում են քայլել անհաջողությունների դեմ և գտնել իրենց տեղը:
Առյուծ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները պաշտում են համբավը, գումարն ու հարգանքը: Կարևորն այն է, որ Առյուծները հեշտությամբ կարողանում են ստանալ այս ամենը: Առյուծները հաճախ են ռիսկի դիմում, անում հնարավոր ամեն բան՝ իրենց գաղափարներն իրականություն դարձնելու համար: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների բախտը բերում է նաև մարդկանց հարցում: Նրանց կողքին մշտապես հայտնվում են մարդիկ, ովքեր աջակցում են իրենց, օգնում, սիրում, երես տալիս:
Ցուլ: Ճակատագիրը մշտապես բազմաթիվ հնարավորություններ է տալիս Ցուլերին, սակայն նրանք ոչ միշտ են նկատում դրանք: Նրանք հաճախ են շահավետ առաջարկներ ստանում և դրանք ճիշտ օգտագործելով՝ կարող են իսկապես հաջողությունների հասնել:
Նյութը fabiosa.ru-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը