Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր նայեցի Պետրոս Ղազարյանի ուրբաթ օրվա հաղորդումը, որը նվիրված էր կարմիր գծերի և տեսախցիկներին: Խնդիրն այն չէ, որ ով ստանա կայանման համար գումարները, այլ այն, որ նախ վարորդը պետք է ունենա այլընտրանք` անվճար և վճարովի կայանատեղերի, որը Երևան քաղաքում չունենք, օրենքով ամրագրել հինգ րոպեից բացի` 30 և ավելի ժամանակով «կանգառի» հնարավորությունը:
Մասնավոր խանութներին պարտավորեցնել կառուցել կայանատեղեր:
Արգելված հատվածները նշել գծանշումներով և այլն, և այլն: Սա տասը օրվա լուծելու հարց չէ:
Վերանայել երթևեկության կաննոները կայանման և կանգառի մասերով, դրանք արդեն վաղուց հնացել են: Ինչ վերաբերվում է արագությունների սահմանափակմանը, ապա սա ավելի երկար թեմա է: Շատ ճիշտ ներկայացրեց Հովհաննիսյանը` հայեցակարգ է պետք լինի, այլ ոչ թե մի սխալ իրավիճակը փոխարինել, մի այլ սխալ իրավիճակով»: