Դրական տրամադրվածությամբ ապրած կյանքը ոչ մի ընդհանուր բան չունի «վարդագույն ակնոցի» հետ, որը մտադրվում են կրել այն մարդիկ, որոնք պարզապես անտեսում են իրականությունը։ Իրականում մեծ ջանքեր են պահանջվում այն բանի համար, որ մնան դրական ալիքի վրա։
Գոյություն ունեն մի քանի անկյունաքարային բաներ, որոնք ամեն օր կատարում են դրական մարդիկ այն բանի համար, որ պահեն իրենց տրամադրվածությունը։
- Նրանք կենտրոնանում են պահի վրա։
Ներկա ժամանակում ներկա գտնվելու համար անհրաժեշտ են անհավանական ջանքեր, հատկապես, եթե թվում է, որ ինքը՝ կյանքը, ուղղված է նրան, որ շեղի ու ամեն ինչ անի, որ սայթաքես։ Որոշակի պահի, հետո հաջորդ պահին ունեցածդ ու տեղի ունեցողը գնահատելու ունակությունը շեշտում է մեր ցանկությունները ու մտածողությունը ներկա ժամանակում։ Դա խոչընդոտում է ստահոդ ինֆորմացիայի տարածմանը։
- Նրանք գեղեցկություն են փնտրում։
Երբեմն թվում է, թե աշխարհը զզվելի մի վայր է, աղմկոտ, երբեմն սարսափելի ու տխուր մի վայր, բայց բավական է դուք անտառ զբոսանքի դուրս գաք, կտեսնեք, որ աշխարհը չափազանց հիանալի է։ Դա վեհ մի վայր է։
Գեղեցկությունը չի արգելափակում կյանքի տհաճ և զզվելի կողմերը։ Դա նրա խնդիրը չէ։ Գեղեցկությունը հանգիստ ու լուռ իր գոյության մասին է հիշեցնում ուժեղ քամիների, փշերի ու հողի կողքին։ Երբ մենք ուզում ենք գեղեցկություն տեսնել, այն հայտնվում է ուղիղ մեր առջև։ Մենք ինքներս ենք այն կերտում։
- Նրանք զարգացնում են իրենց ստեղծագործական պոտենցիալը։
Պոզիտիվ մարդիկ հաճախ պարզապես անհավանական քանակությամբ գաղափարներ են ունենում։ Եվ կարևոր չէ, դա վերաբերում է խոհարարական էքսպերիմենտների՞ն, թե՞ իրենց ողջ կյանքի հոբբիին։
Երբեմն նրանք տառացիորեն փրկություն են գտնում արվեստի մեջ։ Դա նրանց հնարավորություն է տալիս հանգստանալ տնային գործերից, հարաբերություններից։ Երբ մենք չենք կարողանում հնարավորություններ գտնել ինքնարտահայտվելու համար, ապա դադարում ենք ուրախանալ ու սկսում ենք կլանել նեգատիվը։
- Նրանք նայում են իրականության աչքերին։
«Տեր Աստված, տուր ինձ հոգեկան հանգիստ, որ ընդունեմ այն, ինչ չեմ կարող փոխել, խիզախություն փոխել այն, ինչ կարող եմ, և միշտ մեկը մյուսից տարբերելու իմաստնություն»։
Աղոթքի այս բառերը երբեք չեն կորցնում իրենց արդիականությունը։ Դժվար է իսկապես երջանիկ լինել, եթե դուք ազնիվ չեք ինքներդ ձեզ հետ։ Պոզիտիվ մարդը գիտակցական ընտրություն է կատարում՝ բախվել իրականության հետ՝ փոխելու ու բարելավելու այն, ինչ քո ուժերի սահմաններում է, կամ ընդունել այն, ինչ վերահսկողության չի ենթարկվում։
- Նրանք գնահատում են իրենց բոլոր հաղթանակները։
Դրական մարդը գիտակցաբար օրվա ընթացքում պահեր է փնտրում, որոնք նա համարում է իր «հաղթանակները»։ Մենք այդ լույսի առկայծումների կարիքն ունենք, որ համոզվենք, որ ինչ-որ բան ճիշտ ենք անում։ Մեծ հաղթանակները հրաշալի են, սակայն հենց ամենօրյա հաճելի մանրուքներն են մեզ պահում դրական ալիքի վրա։
- Նրանք չեն ապրում անցյալով։
Պոզիտիվ լինել՝ չի նշանակում, որ դուք նեգատիվ իրավիճակներում չեք լինում կամ ինքներդ դրանք չեք ստեղծում։ Իրականում դա նշանակում է՝ կախված չլինել սեփական անցյալից։
Պոզտիվ մարդն ընտրում է անցյալն ընդունելն ու դրանից դասեր քաղելը, սակայն հենց դրանով էլ նա սահմանափակվում է։ Չի կարելի կենտրոնանալ ներկայի վրա կամ մոտ ապագայի՝ միաժամանակ փորձելով ապրել անցյալով։
- Նրանք ուրիշների համար լույսի շող են։
Ոչինչ պոզիտիվ տրամադրված մարդուն չի մոտիվացնում ավելի մոտիվացված իրեն զգալ, քան այլ մարդկանց «փայլելը»։ Եվ եթե նա կարող է շրջապատողներին ավելի մեծ ուրախություն բերել, նա հենց այդպես էլ կանի։
- Նրանք ավելի շատ լսում են, քան խոսում։
Պոզիտիվ մարդը գիտի, որ ինքը ձայն ունի։ Սակայն նա խոսում է այն ժամանակ, երբ կարող է իսկապես ինչ-որ կարևոր բան ավելացնել ու հարստացնել զրույցի մասնակիցներին։
- Նրանք չեն հետևում մեյնսթրիմներին։
Պոզիտիվ մարդիկ, որպես կանոն, չեն հարում զանազան հոսանքների միայն այն պատճառով, որ դա նորաձև է։ Դա չի նշանակում, որ նրանք չեն ձգտում ինչ-որ բան փոխել կամ այնպես անել, որ իրենց լսեն։ Ընդհակառակը, նրանք ունեն իրենց փաստարկված կարծիքը, բայց անիմաստ չեն շաղակրատում՝ մեկնաբանելով յուրաքանչյուր գրառում կամ քննարկելով ամեն բամբասանք։ Նրանք լուծումներ են փնտրում, գտնում դրանք ու փոխանակվում դրանցով, երբ որ դա անհրաժեշտ է։
- Նրանք վայելում են կյանքը՝ նրա բոլոր դրսևորումներով։
Պարտադիր չէ լինել ֆիզիկական կատարելության օրինակ, սակայն պոզիտիվ մարդիկ պարբերաբար ջանքեր են գործադրում այն բանի համար, որ իրենք իրենց ստիպեն ավելին անել, քան պարզապես սենյակից սենյակ տեղափոխվելն է։
Մեծ հավանականությամբ կարելի է ասել, որ նրանց դուր են գալիս խոհարարական նրբահամ նմուշները, սեքսն ու փրփուրով լոգանքը։ Մենք ավելի շատ պոզիտիվ կզգանք, երբ գնահատենք այն հրաշքները, որոնք մեր ուղեղը ստանում է միլիարդավոր նյարդային վերջավորությունների ու ռեցեպտորների միջոցով։
- Նրանք աջակցության կարիք ունեն։
Իսկապես պոզիտիվ լինելու համար անհրաժեշտ է ոչ միայն գիտակցել քո լույսը, այլև խավարը, ու անցնել դրա միջով։ Երբ պոզիտիվ մարդուն աջակցություն է պետք, նա դիմում է պոզիտիվի այլ աղբյուրների՝ ընկերներին, սիրելիներին, ուսուցիչներին ու մնացած բոլորին, ով իր կարծիքով՝ կարող է լինել նույն այդ ամենավառ կրակը։
Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը