Ավելի քան 50 տարի առաջ Ուինսթոն Չերչիլն իր հարցազրույցներից մեկում տվել է հաջողության բնորոշումը։ Նույնիսկ հիմա՝ մի քանի տասնամյակ անց, այն մնում է այդ հասկացության ամենասրամիտ ու ճշգրիտ ձևակերպումներից մեկը՝
«Հաջողակ լինելը կայանում է առանց ոգևորությունը կորցնելու՝ սխալից սխալ գնալու կարողության մեջ»։
Եվ այսպես, մեծագույն առաջնորդը, ում երկաթյա կամքը Մեծ Բրիտանիային օգնեց նացիզմի դեմ պայքարում կանգուն մնալ, համարում էր, որ հաջողությունը ցանկացած գնով հաղթանակի հասնելու մեջ է։ Ոչ հանրաճանաչության, ոչ էլ նույնիսկ մինիմալ արժեքով առավելագույնս որակյալ ապրանք շուկա հանելու մեջ։
Հաջողությունը կայանում է կյանքում սխալից սխալ գնալու մեջ՝ միևնույն ժամանակ՝ դրա մեջ չկորցնելով սեփական արժանապատվությունն ու առաջ գնալու ցանկությունը։
Ինչո՞ւ ենք մենք այս միտքը հրաշալի համարում։ Նախ և առաջ՝ այն պատճառով, որ այն մեզ հիշեցնում է այն մասին, որ հաջողությունը նրանում չի, ինչ մենք ունենք, կամ ինչի հասել ենք, այլ նրանում, թե ինչպես ենք մենք ապրում։
Նույնիսկ, եթե մենք վաղուց դուրս ենք եկել մանկական տարիքից, մենք, միևնույն է, հավատում ենք հեքիաթներին։ Մենք հավատում ենք, որ կարող ենք ընդունվել հեղինակավոր բարձրագույն ուսումնական հաստատություն, ստեղծել հաջողակ ստարտափ, որով մենք հաղթողի կերպով կմտնենք միջազգային կորպորացիաների աշխարհ, կհավաքենք աստղային թիմ, հաջողակ կերպով կխաղանք ֆոնդային բորսայում կամ կվաճառենք մեր ընկերությունը միլիարդավոր դոլարներով ու կհասցնենք այս ամենն անել, մինչև կլրանա մեր 30 տարին։
Բայց դա ամենաիսկական հեքիաթ է։ Այո, որոշ մարդկանց դա հաջողվում է, բայց շատ քիչ, աննշան թվով մարդկանց։ Բայց մի՞թե խելամիտ է փորձել ինքդ քեզ գնահատել այն հանգամանքով, ինչ պատահում է մոլորակի բնակչության 0.0001 տոկոսի հետ։
Բացի դրանից, ինչպես կարծում էր Չերչիլը, դեպի հաջողություն ընկած ձեր ճանապարհը հազիվ թե հեշտ և անամպ լինի։ Եթե դուք իսկապես ուզում եք այնքան ուժեղ դառնալ, որ արտահայտեք կյանքի բոլոր փոթորիկներն ու անհաջողությունները, դուք պետք է հաշտվեք այն բանի հետ, որ կյանքը միշտ փորձելու է պերֆեկցիոնիզմի հանդեպ ձեր կայունությունը։ Իրական հաջողությունը նախ և առաջ համառությունն ու պնդելու կարողությունն է, այլ ոչ թե՝ ինչ-որ արտաքին ձեռքբերումներ։
Ի՞նչ է դա նշանակում գործնական տեսանկյունից։
Իրականում նշանակում է այն, որ չարժե շաբաթներ, ամիսներ կամ տարիներ անցկացնել՝ ինքդ քեզ դատափետելով կատարած սխալի, սնանկության համար, որի միջով դուք ստիպված եք եղել անցնել, կամ տապալված քննության ու անհաջող ստարտափի համար։
Դրա փոխարեն, ինչ-որ տհաճ բանի հետ բախվելով, շունչ քաշեք, հավաքվեք, կատարվածից դասեր քաղեք և շարունակեք ժպիտով առաջ գնալ։ Չերչիլը բոլորովին էլ իզուր չի ավելացրել «չկորցնելով ոգևորվածությունը» բառակապակցությունն իր փայլուն արտահայտության վերջում. Չէ՞ որ այս բառերը ենթադրում են անհոգության որոշակի մաս։ Այս բառերը մեզ բոլորիս ակնարկում են, որ մենք հաճախ կյանքին չափազանց լրջորեն ենք վերաբերվում, և ժամանակն է, որ մենք դադարենք այդպես անել։ Բախվելով անհաջողության հետ՝ արժե մտածել. «Դե լավ, այս անգամ չստացվեց։ Դե ինչ, առաջ»։
Այն զգացողությունը, որը մենք ունենում ենք, երբ մեզ մոտ ինչ-որ բան չի ստացվում, մեղմ ասած, լավագույններից չէ։ Իսկ իրար հետևից մի քանի անհաջողությունները լիովին կարող են հանգեցնել այն բանին, որ մենք կչարանանք ողջ աշխարհի դեմ։ Կփակենք մեր սիրտը, կդառնանք անհարկի զգույշ, կդադարենք իրապես երազել, միայն թե խուսափենք չարդարացված հույսերի ցավից։
Չանելով այդպես՝ մենք իսպառ մեզ զրկում ենք ինչ-որ հաջողության հասնելու հնարավորությունից։ Ինչպես ասում էր Ռոբին Ս. Շարման. «Մի՞թե կարելի է միևնույն տարին 75 անգամ ապրել ու դա կյանք անվանել»։
Ի՞նչ եզրակացության կարելի է հանգել այս ամենից։
Եթե դուք տապալել եք շնորհանդեսը, սովորեք ձեր սխալների վրա, իսկ հետո կրկնեք ձեր մտադրությունը ժպիտով և ոգևորված։ Եթե դուք ստիպված եք եղել անցնել ամուսնալուծության միջով, գնացեք հոգեբանի մոտ, ներեք ինքներդ ձեզ ու շարունակեք առաջ գնալ ձեր կյանքի ճանապարհով՝ չկորցնելով մարդկանց, կյանքի ու սիրո հանդեպ հավատը։ Ձեզ աշխատանքից ազատե՞լ են, կամ ստիպված եք եղել փակե՞լ ձեր ընկերությունը, ոչինչ. Ամեն ինչ էլ պատահում է կյանքում։ Մի քիչ սգացեք, իսկ հետո անցեք նոր ընկերություն հիմնելուն կամ նոր աշխատանք փնտրելուն՝ ոչ պակաս ոգևորված, քան առաջին անգամ։
Եվ այսպես, հաջողությունը երբեք չընկնելու մեջ չէ։
Հաջողությունը նրա մեջ է, որ ընկնելով՝ քո մեջ ուժ գտնես կանգնել, քեզ թափ տալ ու շարունակել առաջ գնալ՝ քթի տակ ինչ-որ ուրախ երաժշտություն սուլելով։
Պատրաստեց Սոֆա Պետրոսյանը