Դերասան Բեն Ավետսիյանը օրերս ավտովթարի է ենթարկվել. Դերասանը, սակայն, այս մասին հայտարարել է ավելի ուշ` իր ֆեյսբուքյան էջում տեղադրելով վնասված մեքենայի լուսանկարը:
Life.panorama.am-ի հետ զրույցում Բենը հայտարարեց` ողջ ու առողջ է, մեքենան էլ մեծ վնասներ չի կրել.
«Օրերս մեկ ժամում երկու ավտովթարի ենթարկվեցի. Երկուսի դեպքում էլ իմ մեղավորությունը չէր,- նշեց նա ու ավելացրեց.
«Առաջինը մեքենայիս ետնամասից հարվածեցին, իսկ երկրորդ վթարը տեղի ունեցավ արդեն կայանված ժամանակ, երբ սպասում ինք ԱՊՊԱ-ի աշխատակիցներին: Ինչեւէ, եղածն արդեն եղած է, գլխավորը մարդ չի տուժել, մեքենաներն էլ հաստատ կվերանորոգվեն: Ավելին` իմ մեքենան այնքան քիչ վնաս է կրել, որ մինչ նորոգելը շարունակում եմ այն այդ վիճակով վարել»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: