«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի վիճակահանության վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել: Հիշեցնենք, որ Կլոպի թիմի մրցակիցը Մյունխենի «Բավարիան» է:
«Լավ վիճակահանություն է: Հասկանալի էր, որ մեզ բարդ մրցակից է բաժին հասնելու և հիմա հասկանալի է, որ «Բավարիան» թոփ-մակարդակի թիմ է:
Ինձ համար հաճելի կլինի ուղևորվել Գերմանիա, բայց սա ընդամենը վիճակահանություն է:
Փլեյ-օֆֆի խաղերին պատրաստվելու համար բավարար ժամանակ ունենք: Հույս ունեմ՝ մեր բոլոր ֆուտբոլիստները պատրաստ կլինեն այդ խաղերին: Ոչ հեշտ, բայց անչափ հետաքրքիր դիմակայություն է լինելու, որին ես սպասում եմ անհամբերությամբ:
100% համամիտ եմ, որ հանդիպելու են աշխարհի ուժեղագույն ակումբներից երկուսը: Վերջին տարիներին «Բավարիան» ընդգծված առաջատար էր Գերմանիայում:
Ինչ վերաբերվում է ձմեռային դադարին՝ չեմ կարծում, թե դա նշանալի ազդեցություն կունենա դիմակայության վրա: Այն կարող է ազդել միայն վնասվածքների վրա: Քանի դեռ գերմանական թիմերը 2-3 շաբաթ հանգստանալու հնարավորություն կունենան, մենք 10 հանդիպում կացնկացնենք, սակայն փետրվարին դա նշանակություն չի ունենա»,- Կլոպի խոսքը մեջբերել է «Լիվերպուլի» մամուլի ծառայությունը: