Սուրբ Ծնունդը գնալով ավելի է մոտենում, ինչի կապակցությամբ ԱՄՆ-ում գրեթե ամեն օր դրան նվիրված տարբեր մասշտաբի նախատոնական միջոցառումներ են անցկացվում:
Ինչպես նշում է Daily Mail-ը, ԱՄՆ Կոնգրեսը նախագահական նստավայրում ՝ Սպիտակ տանը, նախատոնական պարահանդես է կազմակերպել, որին ներկա են եղել նախագահն ու առաջին տիկինը, դեմոկրատ ու հանրապետական կոնգրեսականներ:
Պարբերականը նկատում է, որ 48-ամյա Մելանյա Թրամփն ուղղակի անկրկնելի տեսք է ունեցել է Celine բրենդի ճերմակ, փայլփլուն զգեստով, որով ձյան անաղարտ փաթիլի պես գեղեցիկ ու թարմ է եղել:
Նշվում է, որ նախագահ Դոնալդ Թրամփը, ամփոփելով անցնող տարին, որ այն «առանձնահատուկ» ու «անհավանական» է որակել: