Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՔՊ-ի ում գտնվող առավել բարեկիրթ ու գաղափարական մարդիկ շատ հարգանքով են վերաբերվում այն փաստին, որ ես ընդդիմադիր կեցվածք եմ ընդունել ու պարբերաբար քննադատում եմ իշխանություններին։ Ինձ ով ճանաչում է, գիտի, որ ես թքած ունեմ բոլոր տեսակի կարգավիճակների ու պաշտոնների վրա ու իմ քննադատության հիմքում անկեղծ մտահոգությունն է, ինչպես նաև՝ քաղաքական համոզմունքն ու գաղափարը։ Նրանցից շատերի հետ ես շարունակում եմ պահպանել ընկերական կապերն ու մարդկային ջերմ փոխհարաբերությունները։
Բայց գիտեք զավեշտը որն Է։ ՔՊ-ին հեղափոխությունից հետո կամ էլ ընթացքում միացած կիսագրագետ լյումպենների մի հավաքածու կա, որն ի զորու չէ ընկալել քաղաքական խոսքի ո՛չ էությունը և ո՛չ էլ բովանդակությունը։
Բանից պարզվում է, որ լյումպենները հին կուսակցականներից շատ ավելի նվիրյալ ու մոլեռանդ ՔՊ-ականներ են դարձել։
Դրանց թվում է, թե Նիկոլի հետ սելֆի անելուց ու փոխվարչապետների համար մի երկու անգամ կոֆե դնելուց հետո, արդեն իսկ լուրջ ու կայացած քաղաքական դեմքեր են։
Բայց ես հո տեսել եմ, թե ինչպես էին լյումպենները աշխատանքի ակնկալիքով կուսակցության միջանցքներում օրերով թուխս նստում, տեսել եմ, թե ինչպես էին թեթև պաշտոն ստանալու նպատակով ճանկռում փոխվարչապետների աշխատասենյակների դռները։ Տեսել եմ, տեսել, ասում էին մենք էլ ենք փողոց փակել, մեզ էլ մի բան տվեք, ախպեր։
Ու էս մարդկային հոտը ոչինչ չի կարողանում հասկանալ։ Նիկոլին դարձրել են սակրալ աստվածություն, նկարի մոտ ամեն կիրակի մոմ են վառում, տեսնելիս խաչակնքվում են և այսպես շարունակ։
Ես այդ մարդկանց իսկապես կարեկցում եմ, Սերժ Սարգսյանի օրոք նրանցից շատերը կենդանուց ոչնչով չեն տարբերվել ու հիմա Նիկոլը վերջապես մարդ զգալու հնարավորություն է տվել։ Դրանք էլ պետք է չէ՞ ինչ-որ կերպ ցույց տան իրենց հավատարմությունն ու նվիրվածությունը և փոխհատուցման համար ընդամենը մի ճանապարհ գիտեն. հրապարակային տիրույթում հարձակվել բոլոր նրանց վրա, որոնք կհամարձակվեն գոնե մի թեթև քննադատել իրենց տիրոջը։ «Սև՞ ես ախպեր»։
Լավ, էլ շատ չեմ խորանում, միայն ուզում էի ասել, որ հեղափոխական հորջորջվող լյումպենների մի տեսակ կա, որը գաղափարական ու բովանդակային տեսանկյունից արժեզրկում ու պղծում է ամեն ինչ։ Հին ՔՊ-ականներ, մանրից ռադ արեք դրանց»։
ՔՊ-ի ում գտնվող առավել բարեկիրթ ու գաղափարական մարդիկ շատ հարգանքով են վերաբերվում այն փաստին, որ ես ընդդիմադիր կեցվածք…
Gepostet von Կարպիս Փաշոյան am Montag, 17. Dezember 2018