
Այս պահին փոխվարչապետերի հաստիքների կրճատման հարցը քննարկման փուլում է։ Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց ՀՀ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։ «Քննարկվում է երեք փոխվարչապետի փոխարեն երկու փոխվարչապետ ունենալու և առաջին փոխվարչապետի հաստիքն ընդհանրապես չունենալու տարբերակը»,-ասաց Աղաջանյանը։ Աղաջանյանը նշեց, որ կրճատումների գործընթացի առաջնային նպատակը գործառույթների կրկնության բացառումն է։