«Անհասկանալի է մնում, թե հիմա հայկական կողմը Ռուսաստանի հետ բանակցո՞ւմ է, թե՞ չի բանակցում». Դերենիկ Մալխասյան
Advertisement 1000 x 90

«Անհասկանալի է մնում, թե հիմա հայկական կողմը Ռուսաստանի հետ բանակցո՞ւմ է, թե՞ չի բանակցում». Դերենիկ Մալխասյան

Քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լավրովն ասում է՝ օտարերկրյա զինվորականների տեղակայումը բացառող փաստաթղթի շուրջ ենք բանակցում Հայաստանի հետ։ ՀՀ ՌԴ դեսպան ասում է՝ երևի թե խոսքը կենսաբանական լաբորատորիաների մասին է։ ՀՀ ԱԳՆ-ն ասում է՝ կենսաբանական լաբորատորիաները Հայաստանինն են և քաղաքացիական բնույթ են կրում։

Հետո մեր ԱԳՆ-ն ասում է՝ կոնտեքստից հասկանում ենք, որ խոսքը գնում է կենսաբանական լաբորոտորիաների մասին։ Այդպես էլ անհասկանալի է մնում, թե հիմա հայկական կողմը Ռուսաստանի հետ օտարերկրյա զինվորականների տեղակայումը բացառող փաստաթղթի շուրջ բանակցո՞ւմ է, թե՞ չի բանակցում։ Եթե բանակցում է, ապա ո՞վ է բանակցում, որ մեր ԱԳՆ-ն տեղյակ չէ»։

Լավրովն ասում է՝ օտարերկրյա զինվորականների տեղակայումը բացառող փաստաթղթի շուրջ ենք բանակցում Հայաստանի հետ։ՀՀ ՌԴ դեսպան…

Gepostet von Derenik Malkhasyan am Dienstag, 18. Dezember 2018



Նման նյութեր