Financial Times բրիտանական թերթը ամերիկացի ֆինանսիստ եւ ֆիլանտրոպ Ջորջ Սորոսին «տարվա մարդ» Է ճանաչել, այդ թվում՝ այն անփոփոխ աջակցության համար, որ նա ցուցաբերում Է «լիբերալ-դեմոկրատիային, որը պաշարման մեջ Է պոպուլիստների կողմից»: Ինչպես նշում Է թերթը, սովորաբար հրատարակությունը «տարվա մարդ» Է ընտրում այն անձանց, որոնք հայտնի են իրենց նվաճումների շնորհիվ: Սորոսի դեպքում խմբագրության ընտրությունը նաեւ վերաբերում Է «այն արժեքներին, որոնք նա ներկայացնում Է»: Հրատարակությունն ընդգծում Է, որ ամերիկացի ֆինանսիստը «լիբերալ-դեմոկրատիայի եւ բաց հասարակության դրոշակակիրն Է»:
Ջորջ Սորոսի գործունեությանը ոչ միանշանակ գնահատական Է տրվում. միլիարդատիրոջ մասին հաճախ խոսում են որպես ֆինանսական սպեկուլյանտի: Սորոսի Quantum ընկերությունն իր աշխատանքի գրեթե 40 տարվա ընթացքում վաստակել Է հեջ-ֆոնդերի համար ռեկորդային 35 մլրդ դոլար:
Միայն ԱՄՆ-ում հիփոթեքային ճգնաժամի ընթացքում ֆինանսիստը երկու տարվա ընթացքում ձեռք Է բերել մոտավորապես 1 մլրդ դոլար: Սորոսն ակտիվորեն զբաղվում Է նաեւ քաղաքականությամբ. նրա հիմնադրամները քանիցս մեղադրվել են մի շարք պետություններում իշխանափոխության կազմակերպման մեջ: Ֆինանսիստն ինքը չի ժխտում, որ իր փողերն օգնել են, մասնավորապես, «նարնջագույն հեղափոխություն» իրականացնել Ուկրաինայում 2004 թվականին եւ «եվրոմայդան»՝ 2013 թվականին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: