Zham.am-ը շարունակում է անդրադարձը բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի հայտարարագրերին:
Այս հրապարակմամբ ներկայացնում ենք ԱԺ «ԵԼՔ» խմբակցության պատգամավոր, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյանի ունեցվածքը:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած պաշտոնի ստանձման հայտարարագրում, որը ներկայացվել 2018 թվականի հունիսի 15-ին, Հրաչյա Հակոբյանը գրանցել է 2 բնակարան և 1 հողամաս:
Որպես շարժական գույք՝ գրանցված է BMW X5 մոդելի ավտոմեքենա:
Հակոբյանը դրամական միջոցներ և եկամուտներ չի գրանցել:
Ինչպես գիտենք, Հրաչյա Հակոբյանը այս ընտրություններին ևս պատգամավորության թեկնածու էր, նա համամասնական ցուցակի 180-րդ համարն էր, իսկ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել էր Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա համայնքներում:
Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած վերջին մեկ տարվա գույքի և դրամական միջոցների հայտարարագրում Հրաչյա Հակոբյանը գրանցել է 2 բնակարան և 750 քառակուսի մետր մակերեսով 1 հողակտոր:
Հակոբյանի բնակարաններից մեկը գտնվում է Արշակունյաց 39/9 հասցեում և կազմում է 104 քառակուսի մետր, մյուսը՝ Երևան, Չեխով 8 հասցեում և կազմում է 50 քառակուսի մետր:
Բնակարանները Հակոբյանը տնօրինում է համասեփականության, իսկ հողամասը սեփականության իրավունքով:
Որպես շարժական գույք՝ գրանցված է 2010 թվականի արտաադրության Հյունդայի Սոնատա մոդելի ավտոմեքենա, որը Հակոբյանի միանձնյա սեփականությունն է:
Տարվա ընթացքում Հրաչյա Հակոբյանը ստացել է 2 մլն 800 հազար դրամ եկամուտ, որը գոյացել է պատգամավորական աշխատավարձից:
Հրաչյա Հակոբյանը գրանցել է նաև Բ26 անվանմամբ ընկերություն, որի 100 տոկոս բաժնեմասն էլ իրեն է պատկանում:
Ժամանակին նախագահի, այժմ վարչապետի նստավայրի հասցեով ընկերությունը գրանցվել է 2017 նոյեմբերի 7-ին, ինչպես նշվում է պետռիգիստրի կայքում, ՍՊԸ-ի հիմնադիրը Հրաչյա Հակոբյանն է:
Համացանցում որոնում կատարելիս գտանք Բ26-ի ֆեյսբուքյան էջը, որի գլխավոր նկարը ևս թեմատիկայի մեջ է՝ նստավայրի շենքը՝ Բ26 հավելումով:
Ամբողջությամբ՝ zham.am