«Աշխարհի ամենագեր տղան» կրկնակի նիհարել է
Advertisement 1000 x 90

«Աշխարհի ամենագեր տղան» կրկնակի նիհարել է

Ինդոնեզացի Արիա Պերմանան, որն ավելի վաղ համարվում էր Երկրի ամենագեր տղան, նիհարել է գրեթե կրկնակի և ցանկություն է հայտնել ֆուտբոլիստ դառնալ: Այդ մասին հայտնել է Daily Mail հրատարարակությունը:

2016 թվականին 10 տարեկան Պերմանան կշռում էր 200 կիլոգրամ: Նա չէր կարողանում ոչ նստել, ոչ քայլել, միշտ քաղց էր զգում և օրական հինգ անգամ ուտում էր մեծ բաժիններով ձուկ, տավարի միս, բրինձ և ապուրներ, ինչպես նաև քաղցրավենիք:

Ծնողները նրան նստեցրել են շագանակագույն բրնձի դիետայի վրա, ստիպել են շարժվել, իսկ 2017 թվականին նրան վիրահատել են՝ փոքրացնելով ստամոքսի ծավալները:

Այժմ Պերմանան 12 տարեկան է և նիհարել է 98 կիլոգրամով: Նրան դուր է գալիս ընկերների հետ ֆուտբոլ և բադմինթոն խաղալ, ինչպես նաև ամեն օր նրանց հետ ուղևորվում է հինգկիլոմետրանոց զբոսանքի: Տղան նույնիսկ սովորել է մոտոցիկլետ վարել: Ծնողները նրան արգելում են քաղցրավենիք ուտել և գազավորված ընպելիք խմել: Տղան կրկին սկսել է դպրոց հաճախել և աշխատում է լրացնել բաց թողածը:

Պերմանան սկսել էր կտրուկ գիրանալ երկու տարեկանից, սակայն հայրենի գյուղի բժիշկները երեխայի մոտ որևէ պաթոլոգիա չեն գտել: Պերմանային կերակրելու համար ծնողներն ստիպված են եղել մշտապես փող պարտք վերցնել: