Եվրամիությունը դեկտեմբերի 19-ին համաձայնեցրել է պլաստիկից կենցաղային արտադրանքի, այդ թվում ձողիկների, ափսեների և բաժակների օգտագործման արգելքի դիրկետիվի դրույթները: Այս մասին հաղորդել է n-tv հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ սպասվում է, որ պոլիմերներից արտադրանքի օգտագործման դադարեցման նախաձեռնությունը կիրագործվի երկու տարվա ընթացքում, արգելքը կվերաբերի այն ապրանքներին, որոնց համար ավելի բնապահպանական այլընտրանք կա: Նշվում է, որ ձեռնարկված միջոցները կօգնեն մինչև 2030 թվականը խուսափելու շրջակա միջավայրին շուրջ 22 միլիարդ եվրո գումարի վնասից:
Ըստ որում Եվրահանձնաժողովում նշել են, որ մտադիր չեն արգելել պլաստիկե շշերի արտադրությունը, բայց ցանկանում են երաշխավորել դրանց առավելագույն վերամշակումը:
Ինչպես նշել է Spiegel Online հրատարակությունը, տարեկան Եվրամիությունում արտադրվում են 26 միլիոն տոննա պլաստիկե մնացուկներ. վերամշակման է ենթարկվում դրանց 30 տոկոսից պակաս մասը: