Հնդկաստանի հարավի Թամիլնադի նահանգում Անդաալ անունով փիղը ցուցադրել Է իր երաժշտական ընդունակությունները՝ կնճիթով շրթհարմոն նվագելով եւ շարժումներ կատարելով երաժշտության տակտի տակ: Այդ մասին հայտնել Է Daily Mail-ը:
Կադրերում երեւում Է, թե փղերի Թաքամփաթի ճամբարում վարժեցնողն ինչպես Է շրթհարմոնը դնում փղի կնճիթի ծայրին: Շնչելով եւ արտաշնչելով օդը՝ կենդանին սկսում Է գործիքով ձայներ հանել: Ըստ որում Անդաալն ուրախ տմբտմբացնում Է գլուխը, թափահարում ականջները, խաղացնում պոչը՝ ասես պարում Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: