Ինչպես հայտնում է bilimvegelecek.com.tr կայքը այս տարի ևս, նախորդ տարվա նման, Թուրքիայի Ղահրամանմարաշ շրջանի Էքինյոզու բնակավայրի մոտ, որտեղ ժամանակին եղել է երկաթի հանք, Արածանի (Մուրատչայ), գետ թափվող վտակներից մի քանիսն այս գույնն են ստացել:
Գիտնականների կարծիքով, դա կապված է ստորգետնյա ապարների երկրաբանական ձևափոխումների հետ, որոնք խառնվելով երկաթ պարունակող ապարների և ստորգետնյա ջրերի հետ արնագույն են դառնում:
Նշենք, որ Էքինյոզու բնակավայրը պատմական Հավավն է, որը հայտնի է որպես հայ մեծանուն երգիծաբան Երվանդ Օտյանի ծննդավայր:
bilimvegelecek.com.tr
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը